Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Thessalonians 4

:
Armenian - NEA
1 Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։
2 Եվ գիտեք, թե ի՛նչ պատվերներ տվեցինք ձեզ Տեր Հիսուսով,
3 որովհետև Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը. որ դուք հեռու մնաք պոռնկությունից,
4 որ ձեզնից յուրաքանչյուր ոք ամուսնանա սրբությամբ ու պատվով,
5 ոչ ցանկության կրքով՝ հեթանոսների նման, որոնք չեն ճանաչում Աստծուն,
6 որ ոչ ոք չափը չանցնի և այդ հարցում դիպչի իր եղբոր պատվին, որովհետև Տերը վրեժխնդիր է այդ ամենի համար, ինչպես որ նախապես ձեզ ասացինք և հաստատեցինք։
7 Արդարև, Աստված մեզ չհրավիրեց պղծության, այլ սրբության։
8 Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։
9 Ինչ վերաբերում է եղբայրասիրությանը, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել,
10 և արդեն իսկ այդ եք անում Մակեդոնիայի կողմերում ապրող բոլոր եղբայրների հանդեպ։ Բայց հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ է՛լ ավելի առաջանաք,
11 և ջանաք ապրել խաղաղ, միայն ձեր գործով զբաղվել և աշխատել սեփական ձեռքերով, ինչպես որ պատվիրել ենք ձեզ,
12 որպեսզի պարկեշտությամբ վարվեք դրսի մարդկանց հետ և ոչ մի բանի կարոտ չլինեք։
13 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։
14 Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին։
15 Բայց սա ասում ենք Տիրոջ խոսքի հիման վրա. մեզնից նրանք, ովքեր կենդանի կմնան Տիրոջ գալստյան ժամանակ, չպիտի առաջ անցնեն ննջեցյալներից,
16 որովհետև երբ հրամանը լսվի, հրեշտակապետն ազդարարի և Աստծու փողը հնչի, Տերն ինքը պիտի իջնի երկնքից, և Քրիստոսով մեռածները նախ հարություն պիտի առնեն,
17 և ապա մեզնից նրանք, որ կենդանի մնացած կլինեն, նրանց հետ միասին ամպերի վրա կհափշտակվեն՝ ընդառաջ գնալու Տիրոջը օդում, և այդպես Տիրոջ հետ կլինենք մշտապես։
18 Ուստի միմյանց քաջալերե՛ք այս խոսքերով։